Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:17

Մամուլի տեսություն․ Կենդանաբանական այգու տնօրենի ժպ-ն լքո՞ւմ է պաշտոնը, Արայիկ Հարությունյանի ու ՔՊ-ականների հարաբերություններն էլ ավելի են լարվել

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վիրավորեց կապանցի պատգամավոր Աննա Գրիգորյանին, որն ադրբեջանցիների՝ Ներքին Հանդ ներխուժելու մասին հարց էր տալիս։ Նա հպարտորեն հայտարարեց, թե եղել է Ներքին Հանդում, ծանոթացել իրավիճակին։ Մենք զրուցեցինք Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի հետ։ Նա ասաց, թե լսել է, որ նախարարը եկել է տարածք, բայց իր հետ հանդիպում չի եղել, ոչ էլ գյուղացիների հետ։ Թե ինչու՝ չի կարող ասել, միայն գիտի, որ եկել-նայել են ու հեռացել»։

«Իրավունք» թերթը գրում է. «Թերթին հասած շշուկների համաձայն` մարտի 28-ին Կենդանաբանական այգու տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանը կազատվի աշխատանքից` իր դիմումի համաձայն: Ի դեպ, կենդանաբանական այգու կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն` Ա. Մկրտչյանը հորդորել է որոշ աշխատակիցների, որոնց համարում է իր թիմակիցները, եւս ազատման դիմում գրել: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, ինչ Կենդանաբանական այգում առկա անլուծելի թվացող խնդիրներն իսկական գլխացավանք են դարձել Երեւանի քաղաքապետարանի համար, իսկ թե ո՞վ կփոխարինի Ա. Մկրտչյանին, եւ արդյոք այս անգամ ոլորտի մասնագետ կլինի նոր տնօրենը, պարզ կլինի առաջիկա օրերին»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ՔՊ-ականների հարաբերությունները վերջին ամիսներին էլ ավելի են լարվել: Օրաթերթի տեղեկություններով՝ թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, թե գործադրի ներսում հույս են ունեցել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարությունյանին մեկ այլ տեղ կգործուղի, ու իրենք «կազատագրվեն» նրանից: Ի սկզբանե, հիշեցնենք, ՀՀ նախագահի պաշտոնում իշխանությունը հենց նրա անունն էր շրջանառում»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկել են Երասխի հատվածում զորքերը հայելային հետ քաշել, ինչը կլուծի վերջին 1.5 տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը։ Երասխի մարտերի մասնակիցներից եւ Նաիրի բարձունքը գրաված ջոկատի տղաներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի հայտարարությունը շատ վտանգավոր է․ «Ճիշտ է՝ Երասխի հատվածում շփման գիծը զիգզագ է հիշեցնում, եւ որոշ տեղերում մենք ենք իրենց տարածքում, որոշներում՝ իրենք, սակայն մեր կողմում կան բարձունքներ, որոնք մեր տնօրինության տակ են, եւ սխալ է այդ դիրքերը հանձնելը։ Եթե չեն հստակեցվելու, թե որ հատվածներից որքան պետք է հետ քաշվենք, արդյունքում մենք կարեւոր բարձունքներ կզիջենք, եւ ընդհուպ մեր դիրքերը կիջնեն, կմոտենան Երեւան-Երասխ միջպետական ճանապարհին»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի «Մարտի 1»-ի մասով հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է: Ի դեպ, կարճման, գործընթացը բավականին ուշագրավ հանգամանքներում է կատարվել, որին կանդրադառնանք առաջիկայում»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+