ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն Armenia Today-ի հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն՝ ծեծկռտուքն իր աշխատասենյակում է տեղի ունեցել:
Նա ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մանրամասներ չներկայացրեց։
Նշենք, որ ԱԺ-ում ՀՅԴ պատգամավորների երեք օգնականներ հրավիրվել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որտեղ իշխանական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Ալեքսանյանը և մի քանի այլ անձինք հարձակվել են դաշնակցության ներկայացուցիչների վրա և ծեծի ենթարկել նրանց:
Իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ երբ հասել է, ծեծկռտուքն արդեն սկսված է եղել։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեվանյանն էլ մանրամասնել է, որ իրենց խմբակցության պատգամավորների օգնականներին ՔՊ-ականները հրավիրել են իրենց մոտ սուրճ խմելու, ապա 20 հոգով ներխուժել են ու սկսել հարվածել։
Հավելենք նաև, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ ըստ նախնական տվյալների՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականը ընդդիմադիր պատգամավորների օգնականներին կանչել է իր սենյակ՝ պարզելու համար, թե ինչու չեն բարևել Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանին ԱԺ միջանցքում: Ըստ նրանց՝ Հրաչյա Հակոբյանի բարևին ընդդիմադիր պատգամավորի օգնականը չի արձագանքել։
Հետո, իբր, հարթելու նպատակով պատգամավորների օգնականներին կանչել են իրենց սենյակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






