Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:26

Հնարավոր է՝ առաջիկայում Իրանի և Հայաստանի միջև մասշտաբային զորավարժություններ անցկացվեն․ դեսպան

Հնարավոր է՝ առաջիկայում Իրանի և Հայաստանի միջև մասշտաբային զորավարժություններ անցկացվեն․ դեսպան

ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամը չի բացառել, որ առաջիկայում Հայաստանի և Իրանի միջև կարող են զորավարժություններ անցկացվել։ Այդ մասին նա հայտարարել է Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ճեպազրույցում։

«Հնարավոր է՝ առաջիկայում Իրան-Հայաստան համատեղ մասշտաբային զորավարժություններ անցկացվեն»,- նշել է դեսպանը։

Նրա խոսքով՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը երկու երկրների միջև բնական և շարունակական գործընթաց է, իսկ նախկինում անցկացված համատեղ վարժանքները երկկողմ կապերի զարգացման տրամաբանական դրսևորումն էին։

Շիրղոլամը նշել է, որ Իրանի և Հայաստանի սահմանը «բարեկամության սահման» է, և երկու երկրների զինված ուժերը կարևոր դեր ունեն այդ սահմանի անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում։

Դեսպանն անդրադարձել է նաև երկկողմ հարաբերությունների ընդհանուր օրակարգին՝ ընդգծելով, որ համագործակցությունը զարգանում է քաղաքական, տնտեսական, մշակութային և ակադեմիական ոլորտներում։ Նրա գնահատմամբ՝ բարձր մակարդակի փոխայցերը վկայում են փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների մասին։

Անդրադառնալով Երևանում՝ Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցած իրանցիների ակցիաներին՝ Շիրղոլամը նշել է, որ դրանք չեն արտացոլում Հայաստանում բնակվող ԻՀԿ քաղաքացիների ընդհանուր տրամադրությունները։

Դեսպանը նաև հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Թեհրան նախապես ծրագրված էր և իրականացվում է երկկողմ համագործակցության շրջանակում։ Նրա խոսքով՝ այցը տեղի է ունենում երկրների միջև ձևավորված փոխայցերի և պաշտպանության ոլորտում համակարգված աշխատանքի տրամաբանության մեջ։

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրազադեն Պապիկյանի հետ հանդիպմանն ընդգծել է Երևանի և Թեհրանի խաղաղ և դաշնակցային հարաբերությունների կարևորությունը, հաղորդում է ISNA գործակալությունը։

Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ իրանցի նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ համագործակցությունը կշարունակվի բոլոր ոլորտներում։ Պապիկյանն ու Նասիրազադեն մտքեր են փոխանակել սահմանների պահպանության և աշխարհաքաղաքական հարցերում համագործակցության շուրջ։

Նասիրազադեն նաև նշել է, որ երկրների համագործակցությունը կնպաստի փոխադարձ առաջընթացին ու զարգացմանը, ինչպես նաև կայուն խաղաղությանը Հարավային Կովկասում։

ՀՀ պաշտպանության նախարարն Իրան է մեկնել փետրվարի 24-ին։ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Պապիկյանը Նասիրզադեի հետ քննարկել է փոխգործակցությանը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+