«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ելույթ ունենալով շարժման Աջափնյակի գրասենյակի բացման արարողության ժամանակ, կոչ է արել թույլ չտալ Հայաստանի իշխանություններին բաժանել հասարակությանը։
Կարապետյանը պատմել է, որ դեկտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը բաժանել էր ներկաներին՝ նախապես հարցնելով, արդյոք նրանք աջակցում են եկեղեցո՞ւն, թե՞ կառավարությանը։
«Բոլորը պետք է պաշտպանեն եկեղեցին։ Որ օրն ենք հասել, որ մեր արանքը ոստիկան լինի»,- ընդգծել է Կարապետյանը։
Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում տեղի էր ունեցել հավաք՝ ի աջակցություն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, զուգահեռաբար՝ այնտեղ էին հավաքվել նաև վեհափառին դեմ արտահայտված կառավարության կողմնակիցները, այդ թվում՝ 10 հոգևորական, ովքեր նույն օրը նամակ էին հանձնել Սուրբ Էջմիածնի քարտուղարություն՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







