Երևանից կմեկնարկի եվրոպացի զբոսաշրջիկների երկաթուղային նոր տուրը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը եվրոպացի զբոսաշրջիկների համար կազմակերպում է երկրորդ երկաթուղային զբոսաշրջային ուղևորությունը, որը կանցկացվի հուլիսի 4-12-ը։ Ընկերության հաղորդմամբ՝ շուրջ 200 զբոսաշրջիկ, հիմնականում՝ Չեխիայից, կուղևորվեն Երևան-Վանաձոր-Այրում-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղով։ Ութօրյա շրջագայության ընթացքում մասնակիցները ...






























