Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 06:48

Որոշվել է պետական բյուջեի որոշ ծրագրերի շրջանակներում ներդնել ֆինանսավորման պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը

Կառավարության նիստում հավանության են արժանացել կառավարության 2004 թվականի մարտի 4-ի համապատասխան որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը, ինչը պայմանավորված է առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներով:

«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով: Այն հնարավորություն չի տալիս իրականացնել ճկուն ֆինանսավորում և առանձին բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարի ամսական համամասնությունները սպառելուց հետո կազմակերպությունները չեն ընդունում պացիենտներին, հերթագրում են կամ ծառայությունները տրամադրում են վճարովի հիմունքներով՝ այն դեպքում, երբ այլ կազմակերպություններում տվյալ ծրագրով կան թերակատարումներ: Դժվարություններ են առաջանում նաև բուժաշխատողների աշխատանքի վարձատրության հաշվարկները իրականացնելիս»,-ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հաշվի առնելով նշված հանգամանքները` որոշվել է պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակներում ներդնել ֆինանսավորման պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը: Նախատեսված ծրագրերով աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, սակայն ոչ ավելի, քան պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնով տվյալ ծրագրի համար հաստատված տարեկան գումարը: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Այսպիսով`

1. 2020 թվականից ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից տրված ուղեգրերով ախտորոշման ճշտման նպատակով նախկին մինչև 7 տարեկան և սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկած երեխաների փոխարեն բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ մինչև 18 տարեկան բոլոր երեխաները:

2. Պետական պատվերի շրջանակներում անվճար 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով («Վարիան» սարք) ճառագայթային բուժում ստացող շահառուների 8 խմբին ավելացել է ևս մեկը, և ամենակարևորը` անկախ սոցիալական կարգավիճակից, հաստատված «չարորակ նորագոյացություն» ատորոշումով պացիենտներն այսուհետև «Վարիան» սարքով կարող են ճառագայթային բուժում ստանալ համավճարային սկզբունքով:

3. Կանոնակարգվել է «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրակակացվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրումների ընթացակարգը: Նախկինում ծրագրի շրջանակներում համակարգչային-ռենտգենային տոմոգրաֆիա, կորոնարոանգիոգրաֆիա, մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա և անոթների անգիոգրաֆիկ հետազոտությունների ուղեգրումը կատարվում էր բացառապես համապատասխան գերատեսչական մարմինների կամ հիմնարկների կողմից: Փոփոխության արդյունքում` այն մարզային բժշկական կազմակերպություններում, որոնց տեղակայման վայրերում բացակայում են համապատասխան գերատեսչական մարմինները կամ գերատեսչական բժշկական հիմնարկները՝ վերը նշված հետազոտությունները կարող են իրականացվել նաև քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից տրված ուղեգրերի հիման վրա:

4. Մինչև 2020 թվականի ապրիլի վերջ կներդրվի էլեկտրոնային հերթագրման և ուղեգրման ինստիտուտը՝ համապատասխան մարմինների կողմից տրամադրվող ուղեգրերի մասով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+