Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Երկրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ, Հովհաննիսյանը՝ Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ: Մարտիրոսյանի մրցակիցը կլինի ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևը, Գաբրիել Սարգսյանինը՝ Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնը:
Երկրորդ փուլի առաջին խաղը կմեկնարկի նոյեմբերի 4-ին՝ ժամը 13:30-ին։





































