Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Երևան՝ մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ խաղին:
Պորտուգալիայի ընտրանու և նրա ավագ Կրիշտիանու Ռոնալդուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են հայ երկրպագուները:
2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների միջև խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ժամը 20։00-ին։ Խաղին կմասնակցի նաև պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդուն։ Նա 2015 թվականի հունիսին Երևանում հեթ-տրիկ էր ձևակերպել՝ ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի որակավորման փուլում 3։2 հաշվով հաղթանակ բերելով Պորտուգալիային։



































