Հայ շախմատիստուհիներ Սուսաննա Գաբոյանը և Սոֆիա Բաղրամյանը լավագույնն են ճանաչվել Հունաստանում կայացած 7th SKG Open միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Կանանց միջազգային վարպետ Գաբոյանը մրցաշարի Ա խմբում լավագույն կին մասնակից է ճանաչվել՝ 9 հնարավորից վաստակելով 5 միավոր: Բ խմբում Բաղրամյանը վաստակել է 5 միավոր և դարձել լավագույնը մինչև 12 տարեկան աղջիկների պայքարում:
Ա խմբում պատանի շախմատիստներ Արեն Մնացականյանը և Ալեքսանդր Ավանեսյանը վաստակել են համապատասխանաբար 5.5 և 5 միավոր: Ալեքսանդրը 115.6 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը: Դ խմբում Վիմլա Մահեշվարին վաստակել է 4 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։
Մրցաշարը տեղի է ունեցել Սալոնիկում օգոստոսի 8-14-ը։





































