Հայաստանը ներկայացնող Խորեն Ծատուրյանը ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում՝ դառնալով աշխարհի երիտասարդների չեմպիոն, հայտնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։
Գյումրին ներկայացնող մարզիկը հանդես է եկել մինչև 65 կգ քաշային կարգում և հաջողությամբ կատարել բոլոր երեք մրցափորձերը՝ հաջորդաբար բարձրացնելով 145, 148 և 149 կգ ծանրաձողերը։
Ծատուրյանի անձնական մարզիչը Քրիստինե Պետրոսյանն է։
Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալն առաջնությունում ավելի վաղ նվաճել էր Գավառը ներկայացնող Աննա Խաչատրյանը։ Մարզուհին մինչև 55 կգ քաշային կարգում բարձրացրել էր 39 կգ ծանրաձողը՝ դառնալով աշխարհի պատանիների չեմպիոն։ Խաչատրյանի համար սա միջազգային մրցաշարում առաջին ելույթն էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







