Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Տոկիոյում անցկացվող NHK Trophy մրցաշարում նվաճել են բրոնզե մեդալ՝ երկու ծրագրերի հանրագումարում հավաքելով 178,39 միավոր, հայտնում է Գեղասահքի միջազգային միությունը (ISU)։
Հայաստանի զույգը կարճ ծրագրում վաստակել է 66,95 միավոր և զբաղեցրել երրորդ տեղը։
Ազատ ծրագրում Ակոպովան և Ռախմանինը նույնպես երրորդն են՝ 111,44 միավորով։
Ոսկե մեդալը նվաճել են Գերմանիան ներկայացնող Միներվա Ֆաբիեն Հազեն և Նիկիտա Վոլոդինը՝ 213,08 միավորով։ Երկրորդ տեղում ճապոնացիներ Յունա Նագաոկան և Սումիտադա Մորիգուչին են՝ 195,69 միավորով։ Մրցմանը մասնակցել է ութ զույգ։
ISU-ի Գրան պրիի շարքի NHK Trophy մրցաշարը Տոկիոյում անցկացվում է նոյեմբերի 27–29-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







