Հայաստանը ներկայացնող Աննա Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում՝ դառնալով աշխարհի պատանիների չեմպիոն, հայտնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։
Գավառը ներկայացնող մարզուհին հանդես է եկել մինչև 55 կգ քաշային կարգում և բարձրացրել 39 կգ ծանրաձողը՝ Հայաստանի հավաքականին բերելով առաջնության առաջին ոսկե մեդալը։
Խաչատրյանի համար սա միջազգային մրցաշարում առաջին ելույթն էր։ Մարզուհու անձնական մարզիչը Ժոռա Հովհաննիսյանն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







