Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում հաղթանակ է տարել Ինդոնեզիայի հավաքականի նկատմամբ և զբաղեցրել երկրորդ տեղը։
Հայաստանը հաղթել է 14։1 հաշվով։ Ուզբեկստանը 3։18 հաշվով հաղթել է Մալայզիային և նվաճել Աշխարհի գավաթը։
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ էր հանդես գալիս միջազգային ասպարեզում։ Հայաստանը հաղթել էր Ուզբեկստանի, Մալայզիայի և Իրանի հավաքականներին, պարտվել՝ Քուվեյթին։