Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր մեկնարկել է կիսաեզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը 4 ներկայացուցիչ ունի: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ցերեկային մրցահերթում ռինգ դուրս կգա Ռաֆայել Հովհաննիսյանը:
Երեկոյան մրցահերթում էլ ժամը 18:00-ից պայքարի դուրս կգան Արթուր Բազեյանը, Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Հայաստանում։ Առաջնությանը մասնակցում են 39 երկրի շուրջ 250 բռնցքամարտիկ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը 260 հազար դոլար է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







