«Կռիլյա Սովետով»-ի 18-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն պատասխանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ազգային հավաքականում հանդես գալու իր հրավերի վերաբերյալ հարցին։
«Այս պահին ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չեմ տվել»,- soccer.ru-ին ասել է նա։
Նշենք, որ լեգենդար արարատցիների հայտնի պաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի թոռը իր նորամուտը նշել է ապրիլի 11-ին «Կռիլյա Սովետով»-«Ուրալ» խաղում։
Ալեքսանդր Կովալենկո ավագը Երևանի «Սպարտակում» է հանդես գալիս 1962 թվականից (1963 թվականին ակումբը վերանվանվել է «Արարատ»)։ 1971 թվականին դարձել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 1973 թվականին՝ ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում և ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր։ Խաղացել է ԽՍՀՄ երիտասարդական և մեծահասակների հավաքականում։ Պարգևատրվել է ԽՍՀՄ սպորտկոմիտեի պատվոգրով։ Ալեքսանդր Կովալենկոն մահացել է 2002 թվականին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







