Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարը հաղթող է ճանաչվել հենացատկի եզրափակչում՝ վաստակելով 14.983 միավոր։ Հայ մարմնամարզի Արթուր Դավթյանը կմասնակցի նաև ազատ վարժության և պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Սա Հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլային մրցաշարում։ Երեկ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում, իսկ Հարություն Մերդինյանը դարձել էր արծաթե մեդալակիր նժույգթափեր վարժությունում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



