Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունն ակումբի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային մինչև օգոստոսի 5-ն ազատել է մարզումներից։
Մարզումներից ազատելու նպատակն այն է, որ ֆուտբոլիստը կարողանա համաձայնության հասնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս մասին հաղորդում է Sky Italia պարբերականը։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Յուվենտուս»-ն համաձայնեցրել են անգլիական ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ Թուրին տեղափոխության գործարքը: Մինչդեռ Դիբալան չի կարողանում համաձայնության հասնել «Յունայթեդի» հետ աշխատավարձի հարցում: 25-ամյա հարձակվողը ցանկանում է ստանալ տարեկան 10 միլիոն եվրո:
Ֆուտբոլիստների տեղափոխման մասին տեղեկությունները պաշտոնապես կհրապարակվեն այն ժամանակ, երբ ֆուտբոլիստներն ակումբների հետ համաձայնեցնեն անձնական պայմանագրի կետերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







