Լատվիայում մեկնարկել է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին այս տարի մասնակցում է 39 երկրի 275 շախմատիստ, այդ թվում՝ 30 գրոսմայստեր:
Մրցաշարի մասնակիցների թվում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հովհաննիսյանն այս մրցաշարի գործող չեմպիոնն է:
Մրցաշարի՝ երեկ կայացած առաջին տուրում երկու շախմատիստներն էլ հաղթանակներ են տարել: Այսօր տեղի կունենան մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







