Հայ մարզիկ Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել բռնցքամարտի մինչև 17 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Մրցաշարի եզրափակչում Շարբաթյանը (50 կգ քաշային կարգ) 3։2 հաշվով հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչ Ալեքսանդրու Բուտանին՝ դառնալով առաջնության ոսկե մեդալակիր։
Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում և մեկնարկել է հոկտեմբերի 1-ին։
Հոկտեմբերի 13-ին ավարտվող մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 16 բռնցքամարտիկ՝ 13 տղա և 3 աղջիկ։ Մրցումներին մասնակցում են շուրջ 40 երկրի մարզիկներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







