Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրում 2։3 հաշվով պարտվել է Չեռնոգորիայի ընտրանուն։ Հանդիպումն անցկացվել է Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Հայաստանի հավաքականը հանդիպման ընթացքում երկու անգամ հավասարեցրել է հաշիվը։ Հայաստանի կազմում գոլերը խփել են Արթուր Սերոբյանն ու Էդուարդ Սպերցյանը։
Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 2-ին արտագնա խաղում կմրցի Կիպրոսի հետ։
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2։0 հաշվով հաղթել էր Լատվիային։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







