Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում հաղթել է Լատվիայի ընտրանուն։
Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։ Եղիշե Միլիքյանի սաներից գոլերի հեղինակ են դարձել Գեորգի Հարությունյանը (31-րդ րոպե) և Արթուր Ղարիբյանը (75-րդ րոպե)։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին՝ սեփական հարկի տակ մրցելով Չեռնոգորիայի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







