Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը տեղափոխվել է Բուլղարիա՝ համալրելով «Բոտև 2012» ակումբի կազմը, հայտնել է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան։
Ըստ ֆեդերացիայի՝ 2026-2027 թթ․ մրցաշրջանում 20-ամյա մարզիկի նոր թիմը հանդես կգա Բուլղարիայի Ազգային բասկետբոլային լիգայում (NBL)։
Մելիքյանը մրցաշրջանին նախապատրաստվել է Բուլղարիայի գործող չեմպիոն «Բալկանի» հետ։ «ՏՖՏ Սկոպյեի» դեմ ընկերական խաղում նա դաբլ-դաբլ է գրանցել՝ վաստակելով 13 միավոր և կատարելով 13 ռեբաունդ։ Նոր թիմի կազմում «Լևսկիի» դեմ ստուգողական հանդիպման ժամանակ նա նույնպես դաբլ-դաբլ է գրանցել՝ վաստակելով 12 միավոր և կատարելով 11 ռեբաունդ։ Մինչև Բուլղարիա տեղափոխվելը հայ բասկետբոլիստը հանդես է եկել լատվիական «Լատվիաս Ունիվերսիտատե» և շվեյցարական «Սթարվինգս Բազել» թիմերում։© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







