Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ավարտել է ռուսական «Կրասնոդարից» սաուդյան «Ալ-Ահլի» տեղափոխությունը, հայտնում է Championat.com-ը՝ հղում անելով «Ալ-Ռիյադիա» պարբերականի լրագրող Ահմեդ Ալ-Լուկանին։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը երկուշաբթի Պորտուգալիայում բուժզննում է անցել և պայմանագիր ստորագրել Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հետ։ Պայմանագիրը նախատեսված է չորս տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Սպասվում է, որ Սպերցյանը կմիանա նոր թիմին Ավստրիայում կայանալիք նախամրցաշրջանային հավաքի ընթացքում։
2025/26 մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, խփել 14 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված էր մինչև 2029 թվականի հունիսի 30-ը, իսկ Transfermarkt-ի գնահատմամբ՝ Սպերցյանի տրանսֆերային արժեքը 25 մլն եվրո է։
Սպերցյանի տեղափոխության մասին ԶԼՄ-ները հայտնել էին հունիսի 27-ին։




































