Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների ազատ ոճայինների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Սուրեն Իշխանյանն անցել է եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայ ըմբիշը կիսաեզրափակչում ժամանակից շուտ 13։4 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Աբբաս Շաֆիևի նկատմամբ ու վաղը կգոտեմարտի ոսկե մեդալի համար։
Առաջնությունը մեկնարկել է մայիսի 11-ին և կավարտվի մայիսի 17-ին։
Առաջնությունում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 7 մեդալ էին նվաճել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







