«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կրկնել է Ռուսաստանի լիգայի ռեկորդը մեկ մրցաշրջանում կատարած գոլային փոխանցումների քանակով, հայտնել է ՌԲԿ-ն։
Հայ կիսապաշտպանը 29-րդ տուրի՝ «Դինամո» Մոսկվայի դեմ արտագնա խաղում կատարել է գոլային փոխանցում, որն իր կատարմամբ 16-րդն էր Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ընթացիկ մրցաշրջանում։
Այս գոլային փոխանցմամբ Սպերցյանը կրկնել է Դմիտրի Լոսկովի (2003 մրցաշրջան), Հալկի (2015/16) և Մաքսիմ Գլուշենկովի (2023/24) ռեկորդները։






































