Հայաստանի կիոկուշին կարատեի մարզիկները Լատվիայում տեղի ունեցած «Եվրոպայի գավաթ» միջազգային մրցաշարում 9 մեդալ են նվաճել, հայտնել են Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայից։
Առաջնությանը մասնակցել է 13 մարզիկ՝ նվաճելով 2 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ։
Ոսկե մեդալակիր են դարձել Նարեկ Մակարյանը և Միքայել Չոբանյանը։ Արծաթե մեդալներ են նվաճել Արեն Աճեմյանը, Յուրանդ Շահվերդյանը, Վահե Ծատուրյանը և Կիմ Աղայանը։ Բրոնզե մեդալակիր են դարձել Շարլին Բերբերյանը, Արամ Բաղդասարյանը և Վիգեն Համբարձումյանը։






































