Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ Արամայիս Հարությունյանը (130 կգ) հասել է Սերբիայում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Որակավորման փուլում Հարությունյանը 4։1 հաշվով հաղթել է ռուս բրոնզե մեդալակիր Ալեքսանդր Մելեխովին՝ ապահովելով կիսաեզրափակչի ուղեգիր։
Ազատ ոճի ըմբիշներ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Արման Հարությունյանը (57 կգ) և Դավիթ Մարգարյանն (70 կգ) ավելի վաղ մեդալներ էին նվաճել Եվրոպայի առաջնությունում։
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մարտի 9-15-ը՝ Սերբիայի Զրենյանին քաղաքում։






































