Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանը դարձել է Գերմանիայում անցկացվող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Մամիկոն Խաչատրյանը, արծաթե մեդալ է նվաճել։
Աշխարհի գավաթի առաջին փուլն ընթանում է փետրվարի 17-23-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում։






































