Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Դոհայում անցկացվող ATP 500 մրցաշարի քառորդ եզրափակիչ, հայտնում է ՌԲԿ-ն։
Երկրորդ փուլում Խաչանովը 6։2, 4։6, 6։4 հաշվով հաղթել է հունգարացի Մարտոն Ֆուչովիչսին։
Նրա հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Կառլոս Ալկարասը կամ ֆրանսիացի Վալենտին Ռուայեն։ Խաչանովը պարտվել էր Ալկարասի դեմ իր նախորդ բոլոր հինգ խաղում, ֆրանսիացուն հաղթել միակ հանդիպման ժամանակ։
Խաչանովը 2024 թվականին հաղթել էր Դոհայում կայացած մրցաշարում։ 2023 թվականին չեմպիոն էր դարձել ռուս Դանիիլ Մեդվեդևը, իսկ 2025 թվականին՝ ՌԴ ներկայացուցիչ Անդրեյ Ռուբլյովը։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 2,8 մլն դոլար։






































