Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացել է Ազգերի լիգայի 2026-27 մրցաշրջանի վիճակահանությունը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընդգրկված էր C լիգայի 2-րդ զամբյուղում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Վիճակահանությամբ Հայաստանի ընտրանու մրցակիցներն են Չեռնոգորիան, Կիպրոսը, Լատվիան կամ Ջիբրալթարը: Հայաստանի հավաքականը պատմության մեջ 3-րդ անգամ կմասնակցի Ազգերի լիգայի C լիգային: Մրցաշարի առաջին տուրը կկայանա 2026թ․ սեպտեմբերի 24-26-ը։





































