«Այն դեպքում, երբ Covid-19-ի տարածումն արագանում է շատ սրընթաց, դանդաղեցման տեմպերը զգալի ցածր են։ Այլ խոսքերով ասած՝ դեպի ներքև ուղին ավելի դանդաղ է, քան դեպի վերև ուղին»,- կազմակերպության Ժնևի գլխավոր գրասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը։ «Դա նշանակում է, որ սահմանափակման միջոցառումները պետք է չեղարկվեն դանդաղ և հսկողության ներքո։ Դա չի կարելի միանգամից անել»,- հավելել է նա։
«Վերահսկման միջոցառումները կարելի է չեղարկել միայն այն դեպքում, եթե ձեռնարկվեն հասարակական առողջապահության պատշաճ միջոցառումներ, այդ թվում՝ շփումներին հետևելու նշանակալի հնարավորություններ»,- նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







