Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել երկու երկրներում կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված։ РИА новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Արտաքին գործերի նախարարները քննարկել են երկու երկրներում COVID-19 կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված իրավիճակը, ինչպես նաև վարակի տարածմանը հակազդելու և դրա բացասական հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ քայլեր», — ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







