ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ թեստավորման վերլուծությունների արդյունքով կորոնավիրուս չի հայտնաբերվել։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ նախագահի անձնական բժիշկ Շոն Քոնլին։
«Երեկ երեկոյան այն բանից հետո, երբ ես նախագահի հետ մանրամասնորեն քննարկեցի COVID-19-ի թեստավորուման հարցը, նա որոշեց թեստավորվել։ Այսօր երեկոյան ես հաստատում ստացա, որ թեստը բացասական արդյունք է տվել»,-ասված է բժշկի հայտարարության մեջ։
Թրամփը որոշել էր կորոնավիրուսի թեստ հանձնել այն բանից հետո, երբ Ֆլորիդայում հանդիպել էր Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ։
Շաբաթ օրը պարզ է դարձել նաև, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի տիկնոջ՝ Բեգոնյա Գոմեսի մոտ։ «Վերջին ժամերին Մոնկլոա ամրոցի մարդկանց շրջանում իրականացված անալիզների հանձնումը, որոնց մեծ մասը առնչվել են վարչապետի հետ, տվել է դրական պատասխան։ Նրանց թվում է նաև վարչապետի տիկինը՝ Բեգոնյա Գոմեսը։ Ինչպես Գոմեսի, այնպես էլ կառավարության ղեկավարի մոտ ամեն բան կարգին է, երկուսն էլ գտնվում են Մոնկլոա ամրոցում և մշտապես հետևում են առողջապահական մարմինների ցուցումներին»,- նշվում է իսպանական կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







