Հնդկաստանը Բրազիլիային գերազանցել է կորոնավիրուսի՝ մեկ օրում հայտնաբերված դեպքերի թվով և հայտնվել աշխարհում երկրորդ տեղում՝ հաջորդելով ԱՄՆ-ին, հայտնի է դառնում Worldometers.info կայքից։
Ընդհանուր առմամբ, աշխարհում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 171 500 նոր դեպք, որի գրեթե մեկ երրորդը՝ 50 500-ը, բաժին է ընկնում ԱՄՆ-ին։ Օրական հայտնաբերված վարակակիրների թվով երկրորդ տեղում 22 500 ցուցանիշով Հնդկաստանն է, երրորդ տեղում՝ 21 500 դեպքով՝ Բրազիլիան։
Կորոնավիրուսի մահվան դեպքերի օրական թվով առաջին տեղում է Բրազիլիան (656), երկրորդ տեղում՝ Հնդկաստանը (474), երրորդում՝ ԱՄՆ-ն (378)։
Նշենք, որ աշխարհում կա հինգ երկիր, որտեղ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելի է 300 000-ից, դրանք են՝ ԱՄՆ-ը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Պերուն։
Ընդհանուր առմամբ, աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 11,7 միլիոն դեպք, ապաքինվել է ավելի քան 6,6 միլիոն, մահացել՝ ավելի քան 540 000 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







