Կորոնավիրուսի բուժման համար Մեծ Բրիտանիայում դեքսամետազոնի ստերոիդի կլինիկական փորձարկումները դարձել են գիտական բեկում։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարահյին կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, փոխանցում է RIA Novosti-ին։
Օքսֆորդում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ հակաբորբոքային դեղամիջոց դեքսամետազոնը նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված հիվանդների մահվան ռիսկը՝ 35 տոկոսով, իսկ թթվածին ստացող հիվանդների մոտ՝ 20 տոկոսով։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հունիսի 16-ին հավանություն են տվել COVID-19-ի բուժման համար դեքսամետազոնի օգտագործմանը։
«Սա առաջին դեղամիջոցն է, որը ցույց է տվել մահացության մակարդակի նվազում կորոնավիրուսով վարակված հիվանդների շրջանում, որոնց անհրաժեշտ է թթվածնային բուժում կամ թոքերի արհեստական օդափոխություն»,- նշել է Գեբրեյեսուսը։
ԱՀԿ ղեկավարը փորձարկումերի արդյունքներն անվանել է «գերազանց նորություն»։
Բրիտանացի բժիշկների հայտնագործության մասին հայտնել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







