Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում ուսանողուհիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է ձերբակալությամբ, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ դեկտեմբերի 3-ին՝ դասամիջոցի ժամանակ, Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի ուսանողների միջև ծագել է տևական ժամանակ հասունացող վեճ, որը վերածվել է ծեծկռտուքի և կռվի։
Կռվի ժամանակ ոչ միայն բարձրաձայնել են ակադեմիական միջավայրին ոչ վայել հայհոյանքներ, այլև բավականին երկար տևած ծեծկռտուքի ու քաշքշուկի ընթացքում իրար վրա հյութ և ջուր են ցողել, մազեր պոկել, նշել է թերթը։
Պարբերականի տվյալներով՝ ֆակուլտետի դեկանի ժ/պ Լևոն Սարգսյանի ղեկավարության ժամանակահատվածում ձևավորվել է լարված մթնոլորտ, որտեղ բուռն կոնֆլիկտները դարձել են սովորական:






































