Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:18

Պարետատունը սրճարաններում և ռեստորաններում արգելել է նարգիլեները

Պարետատունը հրապարակել է տնտեսվարողների աշխատանքի կազմակերպման կանոնները։

2020թ. մայիսի 3-ի թիվ 63 պարետարանի որոշման 7-րդ հավելվածում թվարկված են այցելուների սպասարկման ժամանակ սրճարանի և ռեստորանների նկատմամբ ներկայացվող հետևյալ պահանջները:

1) Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում:

2) Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն,
հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում
անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել ՀՀ առողջապահության նախարարության թեժ
գիծ՝ զանգահարելով 8003 համարով:

3) Հաճախորդների սպասարկման սեղանները տեղակայել այնպես, որ տարբեր
սեղանների հաճախորդների միջև ապահովվի առնվազն 1.5 մետր հեռավորություն:

4) Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ
միջոցառումների իրականացումը:

5) Արգելվում է հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20
քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի հաճախորդի միաժամանակյա ներկայությունը:

6) Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է նարգիլեի օգտագործումը:

Նշվում է, որ հանրային սննդի օբյեկտներում նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության
կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման
նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների
առողջական վիճակի մասին գրանցումները:

Ըստ պարետի ոչոշման՝ աշխատանքի կազմակերպամն տեսանյունից պարտադիր են՝

1) Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում՝
օգտագործելով ախտահանիչ միջոցներ՝ 60-80%-ոց սպիրտային հիմքով: Մանրակրկիտ
ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի
օգտագործվող պարագաները։

2) Իրականացվում է բռնակների, բազրիքների հաճախակի (առնվազն 3 ժամը մեկ) խոնավ
մաքրում՝ ախտահանիչ միջոցների օգտագործմամբ:

3) Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների
խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ
և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

4) Անհրաժեշտ է խուսափել կտորից կարված աթոռների ծածկերից. աթոռների
թիկնակները պետք է լինեն ախտահանման ենթակա:

5) Անհրաժեշտ է յուրաքանչյուր սեղանի մոտ ապահովել ձեռքերի մշակման մաշկային
ախտահանիչների պարտադիր առկայությունը և կիրառումը՝ այդ նպատակի համար
նախատեսված (60-80%-ոց սպիրտային հիմքով) ախտահանիչների, կոսմետիկ
միջոցների կամ ախտահանիչ անձեռոցիկների միջոցով:

6) Յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ իրականացվում է՝
— բոլոր փակ տարածքների օդափոխություն:
— դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների
(բազկաթոռների արմնկակալների), լվացարանների, ինքնասպասարկման
ցուցափեղկերի խոնավ մաքրում ախտահանիչ միջոցներով:
— զուգարանների մաքրում և ախտահանում:

7) Ախտահանման համար կիրառվում են սահմանված կարգով գրանցված և հանրային
սննդի կազմակերպություններում կիրառվելու համար թույլատրվող ախտահանիչ
միջոցներ, որոնց կիրառման հրահանգներում նշված են վիրուսային վարակների
ժամանակ շրջակա միջավայրի առարկաների ախտահանման ռեժիմները:

8) Ախտահանիչ միջոցները պահվում են արտադրողի փաթեթավորմամբ, սերտ փակ
վիճակում, հատուկ հատկացված չոր, սառը, մութ, երեխաների համար անհասանելի
տեղերում: Նախազգուշական միջոցառումները ախտահանում իրականացնելու
ժամանակ և առաջին օգնության միջոցառումները պատահական թունավորումների
ժամանակ շարադրված են յուրաքանչյուր կոնկրետ ախտահանիչ միջոցի կիրառման
հրահանգում:

9) Անհրաժեշտ է կազմակերպել սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա
(աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝
համաձայն պայմանագրի, կամ համապատասխան պայմանների առկայության
դեպքում՝ անմիջականորեն հանրային սննդի կազմակերպման վայրում:

Սպասքի և խոհանոցային պարագաների ախտահանումը.

1) Նպատակահարմար է ընդհանուր առմամբ մեկանգամյա օգտագործման սպասքի
կիրառումը կամ բազմակի կիրառման սպասքի օգտագործումը՝ պարտադիր
ախտահանման պայմանով:

2) Միաժամանակ օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների քանակը պետք է
բավարարի ողջ պահանջարկը: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, վնասված
եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք:

3) Նպատակահարմար է, որ հանրային սննդի օբյեկտները հագեցվեն ախտահանման
ազդեցությամբ ժամանակակից սպասք լվացող մեքենաներով՝ մեքենայացված
եղանակով սպասքը և պարագաները լվանալու համար: Սպասքի մեքենայացված
լվացումը մասնագիտացված լվացող մեքենաների մեջ իրականացվում է դրանց
շահագործման հրահանգին համապատասխան, որի ժամանակ կիրառվում են սպասքի
և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65°C–ից ոչ
ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ:

4) Սպասքի՝ ձեռքով լվացման համար նախատեսվում են եռաբաժին ավազաններ՝ ճաշի
սպասքի համար, երկբաժին՝ ապակե սպասքի և սեղանի պարագաների համար:

5) Սպասքի լվացումը ձեռքով իրականացվում է հետևյալ կարգով.
— սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,
— լվացում՝ ավազանի առաջին բաժնի ջրի մեջ լվացող միջոցների ավելացմամբ,
— լվացում ավազանի երկրորդ բաժնում 40 °C–ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրում և
երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ, քան ավազանի
առաջին բաժնում,
— սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի
մեջ 65°C–ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով լվացում, ցնցուղի
ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,
— ամբողջ ճաշի սպասքի և պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով՝ դրանց
կիրառման հրահանգին համապատասխան,
— սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ
բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,
— սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա:

6) Սպասք լվացող մեքենայի անսարք լինելու դեպքում սպասքի՝ ձեռքով լվացման և
ախտահանման տեխնոլոգիայի պահպանման համար պայմանների կամ մեկանգամյա
ճաշի սպասքի և պարագաների բացակայության դեպքում կազմակերպության
աշխատանքը դադարեցվում է:

7) Մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված սպասքի
հավաքում մեկանգամյա, սերտ փակվող պլաստիկից փաթեթների մեջ, որոնք
տեղափոխվում են աղբավայր:

Անձնակազմի համար կանոններ՝

1) Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու
անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝
աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատակցի՝
աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ
գրանցամատյանում:

2) Աշխատողները մշտապես կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝
ձեռնոցներ և մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որոնք փոխվում են 3-4
ժամը մեկ: Ձեռնոցների և մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես
նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում:

3) Աշխատակիցներին արգելվում է աշխատանքային վայրը լքելը ընդմիջման նպատակով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+