Նոյեմբերի 5-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 16-18 աստիճան, երեկոյան՝ 9-11 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 9-14 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13 նախալեռնային շրջաններում՝ 13-16 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 11-14 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16 աստիճան, հովտային շրջաններում՝ 14-17 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13, նախալեռնային շրջաններում՝ 13-17 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15-18, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 16-18 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 16-18 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 11-14, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-19 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 7-11, նախալեռնային շրջաններում՝ 11-15 աստիճան, հովտային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 13 աստիճան տաքություն։



































