Նոյեմբերի 2-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 15-17 աստիճան, երեկոյան՝ 8-10 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 10-15 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-14 նախալեռնային շրջաններում՝ 13-16 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 8-12 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 13-15 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16 աստիճան, հովտային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-12, նախալեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13-17, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 16-18 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 17-19 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 10-14, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-13, նախալեռնային շրջաններում՝ 12-15 աստիճան, հովտային շրջաններում՝ 17-20 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 15 աստիճան տաքություն։





































