Հոկտեմբերի 12-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 20-22 աստիճան, երեկոյան՝ 15-17 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 14-17 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16, նախալեռնային շրջաններում՝ 19-21 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 13-17 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-19 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-22 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-14, նախալեռնային շրջաններում՝ 18-22 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-23, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 21-24 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 21-24 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 12-16, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-24աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-15, նախալեռնային շրջաններում՝ 17-21 աստիճան, հովտային շրջաններում՝ 23-27 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 20 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







