Ծաղկաձորի փոխքաղաքապետ Ոսկան Եղիազարյանը, որը համարվում է առաջին փոխքաղաքապետը, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ սեպտեմբերի սկզբին Կոտայքի մարզպետարանի շենքի դիմաց փոխքաղաքապետը, նրա բանակային տարիքի որդին և ընկերները ծեծել էին ծաղկաձորցի մի տղայի: Նա ստացել էր բավականին ծանր վնասվածքներ հատկապես գլխի շրջանում:
«Ավելի ուշ միջադեպի վայր էր ժամանել ոստիկանությունը, հարուցվել է վարույթ։ Քանի որ բռնություն գործադրող կողմը «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ են, քննությունը տեղից չի շարժվում»,- գրում է թերթը։





































