Հրազդան քաղաքի մթերային խանութում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Գերատեսչության տվյալներով՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18։32-ին, որից հետո փրկարարները մեկնել են դեպի վայր ու տարհանել երկու քաղաքացու, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող մթերային խանութում։
Հրշեջ փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 19:10-ին, մարել՝ 19:40-ին: Այրվել է խանութը մոտ 40 քմ՝ գույքով, հավելել են ՆԳՆ-ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







