Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:01

Արարատի մարզում շան կծելու հետևանքով 1,5 տարեկան երեխա է տուժել. շունը սատկել է

Արարատի մարզում շան կծելու հետևանքով 1,5 տարեկան երեխա է տուժել. շունը սատկել է

Հիվանդությունների վերահսկան և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հայտնում է շան կծելու հետևանքով 1,5 տարեկան երեխայի տուժելու մասին:

ՀՎԿԱԿ-ի Արարատի մասնաճյուղը սեպտեմբերի 12-ին հաղորդում է ստացել Արտաշատ բժշկական կենտրոնից Արարատ մարզի 1,5-ամյա բնակչի՝ շան կծածի վերաբերյալ: Նշվում է, որ երեխան տեղափոխվել է ԲԿ «ոտնաթաթի վերին հատվածի շան կծած» ախտորոշումով: Մասնաճյուղի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածին կծել է իրենց սեփական 20 օրական շունը: Կարճ ժամանակ անց շունը սատկել է:

Ազգային կենտրոնը քաղաքացիներին զգուշացում է, որ անկախ այն հանգամանքից, թե շունը տան, բակի, թե հարևանինն է, կենդանին կարող է վարակված լինել և կծելուց կարող է առաջանալ կատաղություն հիվանդությունը, իսկ վերջինս առանձնահատուկ բուժում չունի:

Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում, հետևաբար անհրաժեշտ է կենդանու կողմից տուժելու ցանկացած դեպքում անմիջապես դիմել բուժօգնության, պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների, կենդանիների կատաղությամբ հիվանդ լինելու կասկածի կամ վայրի կենդանիների կողմից կծված լինելու մասին անհապաղ հայտնել անասնաբույժներին, չգնել և չխնամել շներ առանց կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ անասնաբույժի տեղեկանքի, կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծելու դեպքում անհապաղ դիմել բժշկի։

Մեծամոր խոշորացված համայնքի Ակնալիճ գյուղում օգոստոսին արձանագրվել էր 2,5 տարեկան երեխայի մահվան դեպք՝ շան կծելու հետևանքով առաջացած կատաղություն հիվանդությունից։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով դեպքին, զգոնության կոչ է արել:

«Այս տարվա ընթացքում ունեցել ենք նաև մահվան դեպքեր և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը: <> Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով: Մի´ ուշացրեք, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքը անխուսափելի է», — գրել է նա Ֆեյսբուքում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+