Սեպտեմբերի 11-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երևանում ցերեկը սպասվում է 23-25 աստիճան, երեկոյան՝ 17-19 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 14-19 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-18 նախալեռնային շրջաններում՝ 20-22 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 15-18 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 14-19 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 15-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 18-22 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-18, նախալեռնային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21-24, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 24-26 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 24-26 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 16-19, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-26 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 15-19, նախալեռնային շրջաններում՝ 18-21 աստիճան, հովտային շրջաններում՝ 24-28 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 22 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







