Աշտարակի խճուղում բռնկված հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, այրվում է 6 տրանսպորտային միջոց, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհի մասին ահազանգն ստացվել է սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։48-ին։ Նշվում է, որ հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։51-ին, մարվել՝ 15։45-ին։
Shamshyan.com-ը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, ամբողջությամբ մոխրի է վերածվել 6 տրանսպորտային միջոց, որից 4-ը՝ ավտոբուս։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







