Երևան-Սևան ավտոճանապարհին այսօր BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում, ինչի հետևանքով 1 անձ տեղում մահացել է, 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն, հայտնել է Shamshyan.com-ը։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







