Օգոստոսի 2-9-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացած Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում (IOAI) Հայաստանը ներկայացնող դպրոցական Արամ Ամիրխանյանը բրոնզե մեդալ է նվաճել, հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունից։
Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտներ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը, Վահե Պլուզյանը և Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտ Դավիթ Ջաղացպանյանը։





































