Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+4°
  • Կապան+3°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 10:26

Ինչո՞ւ են առողջական խնդիրներ ունեցող տղային տարել բանակ․ ՄԻՊ պարզաբանումը

Ինչո՞ւ են առողջական խնդիրներ ունեցող տղային տարել բանակ․ ՄԻՊ պարզաբանումը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մեկնաբանել է ծանր հիվանդություններ ունեցող քաղաքացիների՝ բանակ զորակոչվելու հետ կապված իրավիճակը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 18-ամյա Ավետիք Մաթևոսյանը, որը սրտանոթային և նյարդաբանական խանգարումներ ունի, զորակոչվել է։ Նշվում էր, որ նորակոչիկի վիճակը վատացել է զորամաս ժամանելու հաջորդ օրը։ Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում զինվորի հարազատները նշել էին, որ Մաթևոսյանն ուշաթափվել էր։ Ճեպազրույցի ժամանակ Մանասյանը նշել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կան խնդիրներ՝ նշելով, որ ՄԻՊ-ի թիմն իրենց առաջարկներն ուղարկել է Պաշտպանության նախարարություն։ «Այս դեպքում օրենսդրությունն ինքը սահմանում է, թե որ դեպքերում է ազատվում զինծառայությունից, որ դեպքում է ճանաչվում սահմանափակումով պիտանի։ Ես՝ որպես ՄԻՊ, ինչպես նաև աշխատակազմը՝ իմ անունից, պարբերաբար իրավական ակտերի նախագծերի հետ կապված կարծիքներ ներկայացնում ենք, այդ թվում՝ պահանջելով և առաջարկելով համագործակցել՝ բարելավելու այդ օրենսդրությունը։ Շատ դեպքերում մտահոգությունն ունենք և շատ ենք այցելում։ Բազմիցս տեսակետ ներկայացրել եմ, որ սա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում ոչ միայն քաղաքացիների, այլ Զինված ուժերում ծառայության համար»,- նշել է Մանասյանը։ Պաշտպանը հույս ունի շարունակել քննարկումները և գտնել լուծում։ Նա նշել է, որ որոշ ժամանակ անց թույլատրեելի տեղեկությունը կկարողանա հանրայնացնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  6. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+