Ձմռան ամիսներին ջեռուցման սարքերի ակտիվ օգտագործումը մեծացնում է շմոլ գազից թունավորման վտանգը, զգուշացնում է Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փրկարար ծառայությունը։
Շմոլ գազն անգույն և անհոտ է, հետևաբար դրա առկայությունը հնարավոր չէ զգալ առանց հատուկ ազդանշանիչի։
Թունավորումից խուսափելու համար փրկարար ծառայությունը խորհուրդ է տալիս՝ օգտագործել միայն գործարանային արտադրության և տեխնիկապես սարքին ջեռուցման սարքեր, պարբերաբար կազմակերպել ջեռուցման սարքերի և ծխատար խողովակների մասնագիտական ստուգում, չփակել օդափոխության անցքերը և ապահովել տարածքի պատշաճ օդափոխությունը, չանջատել անվտանգության ազդանշանային համակարգը և չանտեսել դրա ազդանշանները։
Շմոլ գազի առկայության կասկածի կամ ազդանշանիչի գործարկման դեպքում անհրաժեշտ է անմիջապես դուրս գալ մաքուր օդ և զանգահարել ՆԳՆ 112 հեռախոսահամարին։
Փրկարար ծառայությունը հորդորում է չվերադառնալ տարածք, քանի դեռ մասնագետները չեն հաստատել, որ այն անվտանգ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







