Ապրիլի 28-ին իրականացվել է Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան են մեկնել 119 ՀՀ քաղաքացիներ և ՀՀ մուտքի իրավունք ունեցող 25 Ուկրաինայի քաղաքացիներ (ընդամենը 144 հոգի)։ Այս մասին հայտում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ուկրաինայի հայերի միությանը և անձամբ ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանին երկու ուղղությամբ թռիչքի ֆինանսական ծախսերը հոգալու և դեսպանության հետ համախմբված՝ կազմակերպչական հարցերը լուծելու համար (Ovakim Arutyunyan):
Նշվում է, որ հսկայական ծավալի աշխատանք են կատարել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը (Մարինե Հայրապետյան), Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և պատվավոր հյուպատոսների գրասենյակները։
Դեսպանությունը շնորհակալությւոն է հայտնել նաև իրենց ուկրաինացի գործընկերներին և Skyup ընկերությանը։
Հաղորդվում է, որ Երևանից Կիև ժամանեցին Ուկրաինայի և Հայաստանի 151 քաղաքացիներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







